Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Սերժ Սարգսյան. Սահմանադրության մեջ ինչ կա՝ մեզ համար պարտադրող է

Սերժ Սարգսյան. Սահմանադրության մեջ ինչ կա՝ մեզ համար պարտադրող է
06.07.2019 | 00:27

Արագածոտնի մարզում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը դարձյալ հրաժարվել է պատասխանել ղարաբաղյան բանակցությունների մասին հարցերին։ Սահմանադրության օրվա խորհրդի հետ կապված հարցին ի պատասխան ասել է. «Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ ու բոլորին մաղթում եմ, որպեսզի ամեն կերպ պաշտպանենք մեր Սահմանադրությունը՝ անկախ նրանից լավ եք համարում, թե վատ եք համարում։ Գիտեք՝ մեզնից յուրաքանչյուրն իրեն դնում է գիտունիկի տեղ, իրավաբանի տեղ և փորձում է մեկնաբանել Սահմանադրությունը։ Ինչ կա՝ մեզ համար պարտադրող է»։

Դիտվել է՝ 434

Մեկնաբանություններ